«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Մոմ պահողների» բանդան գործել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

«Մոմ պահողների» բանդան գործել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
03.12.2025 | 12:07

Քրեական օրենսգրքի 204 հոդվածի համաձայն, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը, այսինքն` «Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը» համարվում է քրեորեն պատժելի հանցագործություն:

Հիմա պարզվում է, որ Քննչական կոմիտեի քննիչը, որը վարույթ էր հարուցել Արշակ սրբազանին ենթադրաբար վերաբերող տեսանյութի տարածման հանցագործության փաստի կապակցությամբ, փոխանակ բացահայտի այդ գործով մեղավորներին, ինքն է կատարել նույն հոդվածով բնութագրվող հանցագործություն, փոխանցելով անձնական կամ ընտանեկան կյանքին վերաբերող տեզեկություններ պարունակող փորձագիտական եզրակացությունը Վազգեն Միրզախանյանին, ինչը արգելված է նաև Քրեադատավարական օրենսգրքի դրույթներով` փոձագիտական եզրակացության տրամադրման կարգի մասին:

Վազգեն Միրզախանյանը նույնպես կատարել է հանցագործություն, փոխանցելով եզրակացությունը 6 այլ սրբազաններին, որոնք էլ այդ նույն հանցագործությունը կատարել են, փոխանցելով եզրակացությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանրայնացնելով այն մամուլում:

Հաշվի առնելով, որ Փաշինյանն առաջինը զարկ տվեց այս ամբողջ արշավանքին մայիսին, պարզվում է, որ «մոմ պահողների» բանդայի մեջ ներգրավվել են Քննչական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք և 7 սրբազաններ, իսկ բանդան ղեկավարել է և հրահանգներ տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Հեչ լավ չստացվեց, գերագույն գլխավոր մոմ պահող:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 6506

Մեկնաբանություններ